ԼՀԿ֊ն Վանաձորի քաղաքապետի թեկնածու ունի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Լոռու մարզի առաջիկա ՏԻՄ ընտրություններին. կուսակցությունն արդեն թեկնածու ունի։
Newspress.am-ի տեղեկություններով, Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար քաղաքական ուժն առաջադրել է կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի` կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր մասին, ով նախկինում արդեն առաջադրվել էր որպես քաղաքապետի թեկնածու։
Սակայն այս անգամ ԼՀԿ֊ականները որոշել են առաջադրել Հրանտ Այվազյանին։ Մեր տեղեկություններով, Այվազյանը այնքան էլ հեշտ չի համաձայնել իր առաջադրմանը, բայց հաշվի է նստել թիմակիցների ընտրության ու նրանց կարծիքի հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում ԼՀԿ֊ն կհայտարարի իր թեկնածուի մասին։