«Չարժե՞ ատեստավորում չանցած ուսուցիչների նկատմամբ բացասական հետևանքներ առաջացնել». Քյարամյան VIDEO
Այսօր` հոկտեմբերի 21֊ին, կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց ուսուցիչների ատեստավորման արդյունքները։ Նա նշեց, որ ատեստավորման համար դիմել էր, ընդհանուր թվով, 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորման գործընթացին մասնակցել է 996֊ը. մասնակիցներից 468֊ը, կախված ստացած միավորներից, կստանան 30, 40 կամ 50 % հավելավճար։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հետաքրքրվեց, թե արդյոք ատեստավորում չանցած ուսուցիչների նկատմամբ բացասական հետևանքներ նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։
«Եթե նախատեսված չէ, արդյոք չարժե՞ ցածր արդյուքներ գրանցած ուսուցիչների նկատմամբ որոշակի բացասական հետևանքներ առաջացնել»,-ասաց նա:
Արձագանքելով Քյարամյանին` Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ առաջարկը իր կողմից ևս հնչել է և անշուշտ` կլինեն բացասական հետևանքներ։