Դադիվանքում ապրող հոգևորականների մասին, ովքեր 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան (VIDEO)
Պատերազմի օրերին ամեն վայրկյանն ապրեցիք ոչ միայն ցավի, այլ նաև հաղթանակի տեսիլքով: Հայոց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում քարոզի ժամանակ նշել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:
Նա քարոզի ժամանակ խոսել է Դադիվանքում ապրող հոգևորականների մասին, որոնք, սրբազանի խոսքով, 6 ամիս է փակված են այնտեղ. «6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»