Ողբերգական դեպք Ռուսաստանում․ հրդեհից մահացել է 3 երեխա
Սամարայի շրջանի Օլգինո գյուղի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետեւանքով երեք երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի կայքը:
Հրդեհի մասին հաղորդագրությունը գերատեսչության բաժինը ստացել է երեքշաբթի՝ 00:16-ին։
«Շենքից տարհանվել է 24 մարդ: Հրդեհի հետևանքով մահացել է երեք երեխա (ծնված 2021, 2014 և 2018 թվականներին)», -ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում այրվել են կենցաղային իրեր: