Գազամատակարարման դադար հետևյալ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: