Թիերի Անրին կարող է գլխավորել «Բարսելոնա»-ն
«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող, իսկ այժմ Բելգիայի հավաքականի մարզչի օգնական Թիերի Անրին դարձել է կատալոնական ակումբի մարզչի գլխավոր հավակնորդը Ռոնալդ Կումանի հրաժարականի դեպքում:
«Mundo Deportivo»-ի փոխանցմամբ՝ Բլաուգրանան արդեն Անրիի թեկնածությունը հաշվի էր առել 2017 թվականին։
Այժմ «Բարսան» կրկին 44-ամյա ֆրանսիացու տարբերակին է վերադարձել։
Աղբյուրի համաձայն ՝ կատալոնացիները կնախընտրեին մարզիչ նշանակել Չավիի կամ Անրիի նման մասնագետին, ով եղել է իրենց նախկին ֆուտբոլիստը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անրին կարող է մտնել «Բարսելոնա»-ի մարզչական շտաբ, եթե այն գլխավորի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: