Լիոնել Մեսսին փոխարինման ժամանակ հրաժարվել է սեղմել Պոչետինոյի ձեռքը (տեսանյութ)
Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում հրաժարվել է սեղմել փարիզեցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը, երբ նա փոխարինել է Մեսսիին հանդիպման 76 -րդ րոպեին:
Մեսսիի համար սա առաջին հանդիպումն էր փարիզյան թիմի տնային մարզադաշտում ՝ «Պարկ դե Պրենս» -ում:
Սպորտային մամուլն ակտիվորեն քննարկում է սկանդալային դրվագը։ Հավելենք, որ Մեսսին հանդիպմանը արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ։