Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից (տեսանյութ)
Հայ բռնցքամարտիկ, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։
Մենամարտից հետո անդրբեջանցին հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից: