Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս. Էդուարդ Շարմազանով
Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս` Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ո՞րն է սրա նպատակը։
Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման և ազգային պահանջատիրության օրակարգը։
Ոդևէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։
Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք, Շուշին ու Հադրութը հայկական էին, իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։
Ցյուրիխում ՀՀ-ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի:
Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։
Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով ,միայն թե պահեն աթոռը։
Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։
Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»,- գրել է նա։