Ամոթ ոստիկանությանը․ բերետավորները բերման ենթարկեցին՝ «Փաշինյանը հա՞յ է, թե՞ թուրք» հարցադրում արած քաղաքացուն (տեսանյութ)
Շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։
Կարմիրբերետավորները ոտքերից ու ձեռքերից բռնած բերման ենթարկեցին մի քաղաքացու, ով հետաքրքվեց նրանցից՝ Փաշինյանը հա՞յ է, թե՞ թուրք։
Բողոքի ակցիայի մասնակիցներին միացավ նաև նախկին պատգամավոր Գևորգ Պետորսյանը, ով ամոթանք տվեց ոստիկաններին՝ աղաքացիներին բերման ենթարկելու և ակցիան խոչընդոտելու համար։
Նա հորոդորեց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել։
«Քանակը որակ է ստեղծում այս նույն ոստիկանները վախենում են մարդաշատ հավաքներից։ Ամոթ ոստիկանությանը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը, ինչին հետևեցին քաղաքացիների վանկարկումները՝ ամոթ, ամոթ։
Հավաքվածները հորոդորեցին բոլորին միանալ իրենց՝ 5 հոգով, 10 հոգով, 50 հոգով, որպեսզի հավաքական ուժ դառնան և կարողանան հասնել իրենց պայքարի նպատակակատին։