«Յուվենտուս»-ը ցանկանում է գնել Դավիդ Դե Խեային
Իտալական «Յուվենտուս»-ը շարունակում է պահպանել իր հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ իտալական ակումբը ցանկանում է իսպանացուն իր թիմ հրավիրել առաջիկա ամռանը։
Դե Խեայի նկատմամբ թուրինյան թիմը հետաքրքրություն ուներ դեռ նախորդ ամռանը, սակայն այդ գործարքը չկայացավ։