«ՊՍժ»-ն դիտարկում է Կիլիան Մբապպեին վաճառելու տարբերակը
«ՊՍժ»-ն կարող է դիտարկել հարձակվող Կիլիան Մբապպեին «Ռեալին» վաճառելու հարցը:
Երեկ «սերուցքայինները» 160 մլն եվրո արժեքով պաշտոնական առաջարկ են արել փարիզյան ակումբին, սակայն մերժում են ստացել։
Փարիզցիները կարծում են, որ 22-ամյա խաղացողը չի երկարաձգի պայմանագրի ժամկետը։ Մբապպեն մերժել է ակումբի բոլոր առաջարկությունները նոր պայմանագրի վերաբերյալ:
Նշվում է նաև, որ փարիզյան ակումբը Մբապպեին կարող է վաճառել 200 միլիոն եվրոյով։