«Բորուսիան» մերժել է «Չելսի»-ի` Հոլանդին գնելու առաջարկը
Դորտմունդի «Բորուսիան» մերժել է «Չելսիի» մեկնարկային առաջարկը ՝ Էրլինգ Հոլանդի տրանսֆերի շուրջ։
«Կապույտները» առաջարկել են գործարքում ներառել նորվեգացի հարձակվող Աբրահամին կամ կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին, հաղորդում է Sky Sports-ը:
Դորտմունդցիները մերժել են առաջարկը։ Գերմանական ակումբը ցանկանում է պահպանել 20-ամյա խաղացողին: Անցած մրցաշրջանում Հոլանդը 27 գոլ էր խփել Բունդեսլիգայի 28 խաղում: