Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի ջանքերի վճռական ներդրմամբ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ` միջազգային անվտանգության հարցով Մոսկվայի իններորդ համաժողովում: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում հարևան երկրների անվտանգության համար իր վրա կրած պատասխանատվության մասին և մտադիր է շարունակել նպաստել տարածաշրջանային հակամարտությունների սրման թուլացմանը։
Նա նշել է, որ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, որոնցում Ռուսաստանը ակտիվորեն օգնում է, գլոբալ անվտանգության ապահովման կարևոր նախապայման է:
«Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու, տարածքը ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար», - ասել է Պուտինը։