Դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը. մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու. Քոչարյան (տեսանյութ)
Մենք հիմա մշակում ենք այդ ռազմավարությունը: Ըստ էության մեր դաշինքը՝ ո՛չ «Դաշնակցությունը», ո՛չ «Վերածնվող Հայաստանը, այս 3 տարվա ընթացքում ներկա չեն եղել խորհրդարանում, բայց «Դաշնակցությունն» ունի երկարատև խորհրդարանական փորձ, մենք կմշակենք այդ աշխատելու ռազմավարությունը և մոտակա ժամանակներում նաև կներկայացնենք հանրությանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ռազմավարությամբ են մտնելու խորհրդարան:
«Միանշանակ մեկ բան կարող եմ ասել՝ մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, շատ ավելի ուժգին»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու զբաղվել մի շարք այլ ուղղություններով:
«Առաջինը՝ երկրի թիվ մեկ ամբիոնն է, որը հնարավորություն է տալու վեր հանել ներկա խնդիրները, դուք կտեսնեք, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը, հատկապես՝ գնումների գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում: Մենք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,- ասաց դաշինքի առաջնորդը:
Հարցին, թե կանխատեսո՞ւմ է խորհրդարանական ընտրություններ կես տարի կամ 1 տարի հետո, Քոչարյանը կրկնեց միտքը, որ եթե իշխանությունը շարունակի աշխատել այն ոճով, որով աշխատում է, երկիրը կանգնելու է արտահերթ ընտրությունների առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում