«ՌԻԱ Նովոստի»-ի հարցման արդյունքում պարզվել է, թե ով է ֆավորիտ համարվում Հայաստանում անցկացվող ընտրություններում
«Հայաստան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՌԻԱ Նովոստի գործակալության սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հարցման համաձայն համարվում են ընտրողների շրջանում ֆավորիտը՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Հարցումն անցկացվել է 2021 թ.-ի հունիսի 6-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 992 անձ։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված «Հայաստան» դաշինքն է։ Հարցվածների 32% -ը պատրաստ է քվեարկել նրա օգտին: Հարցման համաձայն ՝ հարցվածների 24% -ը պատրաստ է քվեարկել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: