Ռուսաստանը հուլիսի 1-ից կարող է վերսկսել թռիչքները Թուրքիայի հետ
Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը քննարկում է հուլիսի 1-ից Թուրքիայի հետ թռիչքները վերսկսելու հնարավորությունը։ Այս մասին գրում է «Forbes»-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին
Ստացված տվյալների համաձայն ՝ դեպի Թուրքիա չվերթների դադարեցումից հետո ռուսաստանցիների շրջանում սիրված ներքին հանգստավայրերը ծանրաբեռնված են, ինչը կարող է հանգեցնել կորոնավիրուսային վարակի տարածման աճի:
Նշվում է, որ այս պահին քննարկվում է շաբաթական 7 չվերթ վերականգնելու հարցը։ Չվերթները կարող են վերսկսել հուլիսի 1-ից։