Շվեյցարիայի առաջնորդը խոսել է Պուտինի անմիջականության մասին
Շվեյցարիայի առաջնորդ Գի Պարմելենը նշել է, որ իրեն դուր է եկել Վլադիմիր Պուտինի անմիջականությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նա նշել է, որ միանգամից զգացել է, թե ինչպես կզարգանա երկու պետությունների ղեկավարների խոսակցությունը:
«Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հինգ րոպե զրուցեցին, և ես անմիջապես զգացի, որ ամեն ինչ լավ է ընթանում նրանց միջև», - ասել է Պարմելենը` շվեյցարական «RTS» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով գագաթնաժողովի ամենահիշարժան պահի մասին:
Հիշեցնենք, որ ռուս–ամերիկյան գագաթնաժողովը կայացավ Ժնևում` հունիսի 16-ին։