Ռուսաստանը պատշաճ կերպով կպատասխանի իր սահմանների մոտ սպառնալիքներին․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը պատշաճ կերպով կպատասխանի իր սահմանների մոտ սպառնալիքներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը Պուտինը խնդրել է զեկուցել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
«Սա, անկասկած, մի հարց է, որը միշտ պետք է լինի մեր ուշադրության դաշտում, և մենք ստիպված կլինենք դրան պատասխանել ժամանակին, պատշաճ կերպով՝ նկատի ունենալով մեզ համար ստեղծվող սպառնալիքները»,- ասել է Պուտինը: