Պաշտոնական․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Պորտուգալիայում
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի վայրը փոխվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ եզրափակիչը Թուրքիայից տեղափոխվել է և կկայանա Պորտուգալիայում։ Եզրափակիչը կկայանա Պորտուի «Դրագաու» մարզադաշտում։
Ընդգծենք, որ «Չելսի» «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին։