Ինչո՞ւ չներեցիք Լելե Թեփեի կորուստը, որն աններելի է իսկապես, բայց նորմալ եք համարում Սև լճի կորստի վտանգը․ Սոֆյա Հովսեփյան
Երբ 2016 թ. Սերժ Սարգսյանը կորցրած տարածքների մասին արտահայտվեց 800 հեկտար «ոչ կարևոր նշանակության տարածքով», ոչ մեկս չներեցինք, անգամ հիմա, երբ անցել է տարիներ չենք ներում ու ամեն անգամ վերհիշում ենք: Այս մասին ֆեյսբուքում գրել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը.
«Երեկ իմ գործընկերն է ասել «3 կամ 5 կիլոմետր է, մի դիրք, ոչ կարևոր բան» ու այնքան հանգիստ, որ կարծես մի հատ էլ զարմացել է, թե ինչո՞ւ ենք էսքան մտահոգ, կարող ենք ուշադրություն չդարձնել, դե մի դիրք է էլի, այն էլ մարդ չի եղել եկել վերցրել են: Հարցեր.
Ինչո՞ւ մարդ չկար:
Ի՞նչ եք անում դուք, որպես վերահսկող անձ, ով ոլորտի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և պատասխանատու է:
Ինչո՞ւ չներեցիք Լելե Թեփեի կորուստը, որն աններելի է իսկապես, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին՝ իմանալով դրա վտանգները:
Հարցերը շատ են , բայց էդքանն էլ մտածի լավ է:
Զուսպ մարդկանց կարոտ մնացինք»,-գրել է պատգամավորը: