Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ
Հանդիպում ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տնտեսական փոխգործակցությանը, որը ձևավորվել է հայ-չինական բազմամյա հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև առևտրաշրջանառության ներկայիս ցուցանիշներին, որոնք անկասկած բարելավման մեծ ներուժ ունեն։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև 2022թ.-ին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, որոնց ՀԱՕԿ-ը կգործուղի Հայաստանի օլիմպիական ընտրանուն:
Դեսպանին մաղթում եմ արդյունավետ աշխատանք մեր երկրում՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների: Գրառումը՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։