Աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ամեն ինչ փախցնել ցանկացող, այսպիսի պերսոնաժ է Փաշինյանը․ Սահակյանց (տեսանյութ)
Մուլտֆիլմի ի՞նչ կերպար կարող էր լինել Նիկոլ Փաշինյանը. նման հարց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ռեժիսոր,
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը Նիկոլ Փաշինյանին որպես մուլտֆիլմի հերոս պատկերացնում է առնետի տեսքով։ Նա լրագրողների հետ զրույցում նկարագրեց առնետին․
«Առնետի ինչ-որ մի տեսակ է, անընդհատ աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ամեն ինչ փախցնել ցանկացող, այսպիսի պերսոնաժ է նա ինձ համար, առնետի ամենանողկալի տարբերակը»,- նկարագրեց Սահակյանցը:
Ըստ Սահակյանցի, եթե վերընտրվի գործող իշխանական թիմը, ապա ապագան տեսանելի չի լինի։ Միաժամանակ նա նկատում է, որ իր համոզմամբ իշխանությունը պետք է վերարտադրվի։
«Այսօր առավոտյան տարբեր տելեգրամյան ալիքներով տեսա, որ անդրադառնում են Երևանում կայացած «Հայաստան» դաշինքի ցույցին, և բացահայտ խոսում էին այն մասին, թե «Նիկոլն ի՞նչ մեղք ունի, որ Հայաստանն այս վիճակում է», հռետորիկան «Իմ քայլի», Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի համընկնում է»,-ասաց ռեժիսորը։
Սահակյանցի կարծիքով՝ կան մարդիկ, որոնք դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ դեռ չեն հասել այն գիտակցմանը, որ իրենք սխալվել են նրան ընտրելով: Ռեժիսորը շեշտեց նաև՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմել մանիպուլյացիաների: