Եկեք ընդունեք, որ 3-րդ հանրապետությունը փայլուն լուծում էր մի խնդիր՝ մեր անվտանգությունը տարածքում. Աթանեսյան (տեսանյութ)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը վստահ է, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի որդին զոհվեր՝ Նիկոլի համար միևնույնը կլիներ, որովհետև նա թքած ունի բոլորի կյանքի վրա:
«Իհարկե նրա որդուն չէին կարող սպանել, քանի որ նա խորքերում էր՝ ապահով տեղ, բայց նրա համար մեկ է այդ ամեն ինչը: Ազգը չի պատկերացնում, թե ինքն իր ձեռքով ինչ անդունդ է գցել»,-ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը:
Նա նկատում է, որ ինչպիսին էլ եղել է նախորդ իշխանությունը, նա շատ կարևոր մի հարց է լուծել։
«Եկեք խոստովանենք, որ երրորդ իշխանությունը փայլուն լուծում էր մի խնդիր՝ դա մեր անվտանգությունն էր՝ մեր տարածքում»,-ասաց փաստաբանը:
Նա համամիտ է, որ կյանքը լավ չէր, բայց լավ լինելու համար պետք է աշխատեն:
«Ինչի հավատացին, որ էսա օլիգարխների փողերը վերցնելու է ու բաժանի իրենց: Հա, հնարավոր է վերցրել է, բայց ուր է»,-նկատում է Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում