Առաջիկայում նորամուտ կունենա նոր հայկական ավիաընկերություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան, առաջիկայում նորամուտ կունենա նոր ավիաընկերությունը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջ-հունիսի սկզբին տալ աշխատանքի մեկնարկը: Հաշվի առնելով իրենց գովազդային իրավունքները՝ ես հիմա չեմ հնչեցնի անունը: Բայց դա միջազգային համագործակցության շրջանակներում է, այսինքն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսում է մեր կողմից, և դաշտը բաց է»:
Նա հավելեց, որ իրենք դրա մասին հայտնել են այլ գործընկերներին ևս հնարավորություն տալ և ամեն ինչով օգնել:
Մանրամասները՝ տեսանյութում