Ջեֆֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է ուսուցչի հետ
Մոլորակի ամենահարուստ մարդու ՝ Amazon- ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսի նախկին կինը ամուսնացել է Սիեթլից մի գիտնական-ուսուցչի հետ։ Հայտնում է The Wall Street Journal- ը: Վերջերս Բեզոսի նախկին կինը նվիրաբերել է ավելի քան 1,7 միլիարդ դոլար բարեգործության համար։
Դեկտեմբերին կինն իր սոցիալական հարթակում գրել էր, որ Բեզոսի հետ բաժանվելուց ի վեր նա իր կարողությունից ավելի քան 4 միլիարդ դոլարի նվիրաբերություն է կատարել։
Սքոթի նոր ամուսինը ՝ Դեն Ջուվեթը, զբաղվում է ուսուցչությամբ։ Տղամարդը նշել է, որ պատրաստ է ֆինանսական մեծ կապիտալ ներդնել իր կնոջ հետ միասին ուրիշներին օգնելու համար։