Ջանլուիջջի Բուֆֆոնը նշել է, թե ե՞րբ կավարտի իր ֆուտբոլային կարիերան
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը խոսել է, թե վերջապես ե՞րբ կավարտի իր կարիերան։
Նա մասնավորապես նշել է․ «Գիտեք, իմ գլխում կա կետ, որ կոչվում է առավելագույն։ Այդ կետին հասնելուց հետո ես այլևս չեմ կարող խաղալ։ Դա 2023 թվականի ամռանը կլինի։ Դա իսկապես առավելագույնն է։ Բայց ես կարող եմ ավարտել կարիերաս 4 ամիս հետո»։
Ընդգծենք, որ 43-ամյա դարպասապահն այս տարի Իտալիայի առաջնությունում հանդես է եկել 5 հանդիպման, որից 3-ում գոլ չի ընդունել սեփական դարպասը։