Ադրբեջանցիներն Արցախի Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ. Փաշինյանն ու Հարությունյանը կողմ են արտահայտվել
Ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով ռազմագերիների վերադարձ, խոսքը մոտ 30 ռազմագերու մասին է:
Եթե այդ ճանապարհը տրվի, ստացվում է, որ Մարտունու շրջանի հետ կապը մնում է թշնամու հսկողության տակ:
Mediaport-ի տեղեկություններով՝ ԱԳՆ-ն դեմ է այդ գաղափարին: Պայմանավորվածությանը կողմ են արտահայտվել Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։
Այս պահին հարցի շուրջ բանակցությունները վարում է անձամբ ԱԱԾ ղեկավար Աբազյանը։