Ալիևն ու Էրդողանը հիշում են, որ հայկական բանակն իրենց հարվածել է ու հարվածելու է. Յուրի Խաչատուրով (տեսանյութ)
Ազգ, բանակ, հաղթանակ: Այս խոսքերով Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքին իր ելույթը սկսեց գեներալ Յուրի Խաչատուրովը: Նրա խոսքով՝ ժողովուրդը զինվորականների և բանակի կողքին է, նրան սատար:
«Գիտե՞ք, թե ինչումն է խնդիրը...Մեզ փորձում են կառավարել մարդիկ, որոնք ընդհանրապես անգամ բանակում չեն ծառայել, բայց կեղտ են շպրտում բանակի վրա: Օրինակ՝ Փաշինյանն ասում է, որ իրենից առաջ իր երկու եղբայրները ծառայել են, իսկ երրորդը կարող էր և չծառայեր...»,-նշեց Խաչատուրովը:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշմանը, Խաչատուրովն ասաց. «Ալիևն ու Էրդողանը հիշում են, որ հայկական բանակն իրենց հարվածել է ու հարվածելու է»:
Առավել մանրամասն՝ Newspress.am-ի տեսանյութում: