Արմեն Սարգսյանն ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր կհանդիպեն. Արթուր Վանեցյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպումից հետո, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԳՇ պետի հրաժարականի փաստաթղթի մասով, Սարգսյանը որևէ ազդակ չի տվել.
«Նախագահը լսել է մեզ և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: Որևէ կոնկրետ որոշում նախագահը մեզ չի ասել»:
«Հայրենիք» կուսակցության նախագահը հայտնեց՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ-ում երեկվա իրադարձությունները ռազմական հեղաշրջման փորձ չեն։
Վանեցյանը տեղեկացրեց նաև, որ նախագահի ու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումն այսօր պետք է լինի: