Իրար հետևից կառավարություն են գալիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ՀՀ զինված ուժերի գլխավոր շատբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը:
Newspress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստից հետո իրար հետևից կառավարություն են գալիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ։
Նրանք բոլորը խուսափում են լրագրողների հետ հանդիպումից և չեն պատասխանում ոչ մի հարցի։
Կառավարության մոտ հավաքված ոստիկանները նոր ուժեր են կենտրոնացնում Հանրապետության հրապարակում, իսկ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել համախոհներին` հավաքվել Հանրապետության հրապարակում։