Մինչ ավիացիայում սկանդալ է, Տաթեւիկ Ռևազյանը հանգստանում է Մալդիվներում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ «Boeing 737» տիպի օդանավի առեւանգման և Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:
Սակայն ամբողջ հարցն այն է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանն այս օրերին Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ հանգստի է մեկնել։ Փետրվարի 7-ին, մեր տեղեկություններով, նա Երևան-Դուբայ-Մալդիվներ չվերթով մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու։ Սպասում էին, որ պետք է վերադառնար նախօրեին, սակայն դեռ չի վերադարձել։ Թեև կոմիտեում վաղուց հաշտվել են առանց ղեկավարի աշխատելու իրողության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: