Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 223 դեպք
Փետրվարի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ը առողջացած, 3156-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 794 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում:
Այսպիսով` փետրվարի 18-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 223 դեպք, 1 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։