Զինեդին Զիդանը կարող է դառնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը
Իսպանական «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Այս մասին տեղեկանում ենք LEquipe-ից։ Զիդանը կարող է գլխավորել ազգային թիմը, եթե այդ պաշտոնից հեռանա Դիդիե Դեշամը։
Մասնավորապես Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նօել Լե Գրեն նշել է, որ Դեշամի հեռանալուց հետո ինքն առաջինը կդիտարկի Զիդանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների ամռանը իսպանական ակումբը պաշտոնանկ կանի Զիդանին, ում թիմն այս տարի գրանցում է վատ արդյունքներ։