«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ
Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի երկարաձգման հարցի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք ամենաերիտասարդ թիմերից մեկն ենք Եվրոպայում և մեզ պետք է այնպիսի առաջատար, ինչպիսին է Իբրահիմովիչը։Մենք ցանկանում էինք նրան գնել 2018 թվականին, երբ նա հանդես էր գալիս «Գելեքսիում»։
Ընդգծենք, որ իտալացի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ առաջիկայում կսկսվեն բանակցությունները Իբրահիմովիչի պայմանագրի երկարաձգման շուրջ։