Տոմաս Տուխելը արդեն այսօր կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչ
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը Տուխելի նշանակման մասին կհայտնի արդեն այսօր երեկոյան։ Աղբյուրը հաղորդում է նաև, որ Տուխելը ակումբը կղեկավարի արդեն վաղը կայանալիք «Վուլհերհեփթոնի» դեմ հանդիպմանը։
Ընդգծենք, որ լոնդոնյան ակումբի մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պաշտոնանկ արվեց երեկ։