Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Քաղաքականություն

Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները․ ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները։ Ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը։

Երեկ հանրային այս տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չքննարկեց մեր ռազմագերիների չվերադարձի հարցը՝ նախապատվությունը տալով Նավալնու թեմային։

Որպես ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել.

Նախ՝ ԵԽԽՎ-ում կա երկու ընթացակարգ՝ հրատապ հարցերի քննարկում ( սովորաբար հինգշաբթի օրերին քննարկվող) եւ ընթացիկ հարցերի քննարկում( սովորաբար չորեքշաբթի օրերին քննարկվող)։ Պատվիրակությունը խնդրել էր հարցը դարձնել ընթացիկ դեբատի առարկա։ Հրատապ քննարկման համար չէին դիմել։

Երկրորդ՝ նախկինում( 2018թ. ապրիլ) եղել են դեպքեր, երբ վեհաժողովը, որի բյուրոն քվեարկությամբ է որոշում, որ հարցն է հրատապ դեբատի առարկա, համարել է, որ ԵՐԿՈՒ թեմա են հրատապ ու քննարկել են երկու հարց նույն օրը։ (որպես բյուրոյի նախկին անդամ տեսել եմ՝ ինչպես են դա անում)։ Բայց այս հարցով զբաղվելու համար պատվիրակության ղեկավարը նախ եւ առաջ պետք է տիրապետի 2 թեմայով քննարկման հնարավորության մասին տեղեկատվությանը եւ իմացությանը։


Երրորդ՝ ցավոք, պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չէր կարող այնպես անել, որ Նավալնու թեման դառնա պակաս կարեւոր, քան մեր ռազմագերիներինն է։ Սա քննարկման այլ նյութ է։ Հակառուսական տրամադրություններ, եվրոպացիների օրակարգ, լոբբինգ եւ այլն։

Բայց պատվիրակությունը, իսկ գործնականում՝ պատվիրակության ղեկավարը ՊԵՏՔ է կարողանար այնպես անել, որ թեման զուգահեռ կարեւոր լինի։ Օրինակ, Նավալնին դառնար 2-րդ հրատապ թեմա, իսկ մեր հարցը՝ գոնե ընթացիկ կամ մերը դառնար 2-րդ հրատապ թեմա։ Իհարկե, եթե հույս ունեին սա այնտեղ տեղում լուծել, ասեմ, որ դա անհնար էր, քանզի, պահանջում էր երկար, սեւ, ոչ հրապարակային աշխատանք մինչեւ մեկնելը։ Նվազագույնը 1 ամիս առաջ։ Նախագահական կոմիտեում, բյուրոյում կողմնակիցների հետ աշխատանք՝ հաշվի առնելով, որ այս պահին մենք որեւէ ներկայացուցիչ պատվիրակությունից այնտեղ չունենք։ Պատվիրակության ղեկավարը Նիկոլի «թարգմանիչ» աշխատելու տեղը պիտի պատվիրակության ղեկավար լիներ։

Չորրորդ՝ եթե անգամ այսքանից հետո չհաջողեին, կարելի էր ակցիաներ անել, ինչպես Էդմոնը։ Ոչ միայն դա, այլեւ շատ այլ, ու շատ ավելի տեսանելի։ Եթե մարդիկ միանային, այդքան խղճուկ չէր լինի։ Պատվիրակության ղեկավարի գործառույթն է այդ ամենը պլանավորելը։

Հ.Գ. Շաաատ առիթներով եմ ասել՝ վեհաժողովում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են, եթե մինչ այդ աշխատանք չի արվել կամ արվել է ոչ բավարար։ Առայժմ՝ այսքանը։ Ներքին տեղեկատվություն կա, որ չեմ բացում Հայաստանի շահից ելնելով»։