Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանին

Այս թեմայով
- Հայկ Մարությանը մտադիր է այլոց բիզնեսը խլելով տրանսպորտային մագնա՞տ դառնալ. «Հրապարակ»
- Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ «Իրավունք»
- Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում պետք է տալ թաքուն համաձայնություններին. «Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավոր
- Իմքայլականներն ընդունում են՝ մանդատը Փաշինյանն է նվիրել. «Իրատես»
ԱԺ նիստի ընթացքում մանդատից հրաժարված պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվեց Աննա Գրիգորյանին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը»-ի նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր 2020-ի դեկտեմբերի 18-ին։ Աննա Գրիգորյանն էլ նախորդ տարեվերջին հայտարարեց, որ որոշում է կայացրել վերցնել մանդատը՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։