Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին է հանձնել գերեվարված գյուղացուն. տեսանյութ

Այս թեմայով
- Արամայիս Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
- Արցախից էլի մի մաս տալիս ենք, բրիտանացի նախագահն էլ՝ բանակը հանձնեց. Մհեր Մկրտչյան
- Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը. ԱԳ նախարարը՝ Արցախի ճանաչման մասին
- Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի ունեցավ. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերեվարվել:
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին:
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և որն էր պատճառը, որ գյուղացին հայտնվել է գերության մեջ՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։