Կոնոր Մակգրեգորը կարծում է, որ Հաբիբ Նուրմագոմեդովը վախենում է կռվել իր դեմ
UFC-ի երկու չեմպիոնական գոտու նախկին տիրակալ Կոնոր Մակգրեգորն ասել է, որ ռուս մարզիկ Հաբիբ Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել իր հետ։ Այս մասին հայտնում է ESPN- ը:
Կոնորի կարծիքով՝ 32-ամյա ռուս մարզիկը մեղավոր չէ դրանում: Մակգրեգորը մանրամասներ է հիշել նաև նախկինում իրենց միջև տեղի ունեցած մենամարտը։
Ընդգծենք, որ մարզիկներն արդեն մեկ անգամ մենամարտել են միմյանց դեմ։ Մարտը տեղի է ունեցել 2018 թվականին, որում հաղթել է Հաբիբ Նուրմագոմեդովը։