Մինչ օրս ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 1150 բնակչի

Այս թեմայով
- Ռուստամ Մուրադով. Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու եւ հինգին վերադարձրել Երեւան
- Արցախում ադրբեջանցի ասկյարները ծաղրում են ռուս խաղաղապահին (տեսանյութ)
- Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող
- Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Ռուս խաղաղապահ անձնակազմի ռազմական բժիշկների շրջիկ բրիգադները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մեկ օրում բժշկական օգնություն է ցուցաբերվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ավելի քան 30 բնակչի։
Նշվում է, որ մինչ օրս ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր առմամբ 1150 բնակիչների, այդ թվում՝ 144 երեխայի։ Բնակիչները դիմում են հիմնականում տարբեր խրոնիկ հիվանդությունների, սիրտ-անոթային, հենաշարժողական խնդիրների հետ կապված հարցերով։