Հիմա թուրքերը եկել են՝ մեր ժողովրդին 1 ժամ ժամանակ են տվել. Որոտանի գյուղապետ. 168.am
Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում պատերազմից հետո սահմանազատումների շուրջ բանակցությունները դեռ չավարտված՝ այսօր ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում բնակվողներին 1 ժամ ժամանակ տվել են՝ տարածքները լքելու համար: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:
«Գյուղում չէ՝ գյուղի տարածքն է, երկու հարկանի շենքը, որ տվել ենք իրենց, այդ շենքից վերև՝ այգեգործական ընկերության տարածքն է, խոսքը այդ հատվածի մասին է: Հիմա թուրքերը եկել են՝ մեր ժողովրդին մի ժամ ժամանակ են տվել, որ էդ տարածքն ազատեն»,- ասաց համայնքապետը:
– Իսկ խաղաղապահնե՞րը:
– Խաղաղապահներն ի՞նչ անեն, որ ասում են՝ իրենց սահմանն է:
– Մարզպետը, կառավարության որևէ ներկայացուցիչ ձեզ հետ կապ հաստատե՞լ է:
– Դե հիմա բանակցում են, ճշտում են՝ ինչ է կատարվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: