Ապարանում Նիկոլ Փաշինյանի համար պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են. Արթուր Վանեցյան
«Այսօր Ապարանի տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի համար, այսպես ասած, պայքարողները Եհովայի վկաներ աղանդի անդամներ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ իրենք կարող են բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնել եւ եթե նոր ընտրություններ լինեն, իրենք նորից մեծամասնություն կկազմեն, Վանեցյանն ասաց, որ թող փորձեն: