Ազգադավը պետք է հեռանա․ ակցիաներ Փաշինյանի դեմ՝ նրա հայրենիք Իջևանում․ VIDEO
Որքան էլ տարօրինակ թվա՝ Տավուշի մարզում իրավիճակը լավագույնը չէ իշխանության համար։ Իջևանի շրջանի բնակիչները, թվում էր՝ պետք է սատարեին իջևանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նրանց այդքան էլ չի գոհացնում վերջինիս իշխանությունը։
Ավելին՝ Իջևանում ակցիաներ են կազմակերպվում Փաշինյանի դեմ, որի մասնակիցները պահանջում են, իրեն իսկ խոսքով, «ազգադավի» հրաժարականը։
Ինչպես Երևանում, այնպես էլ Իջևանում, Նիկոլի իշխանության համար պայքարում են միայն ոստիկանները՝ այն էլ միայն այն պատճառով, որ պարզապես ծառայություն են իրականացնում։
Թեև ակցիայի մասնակիցները դրանից չեն ընկճվում․
«Ազգադավին պաշտպանելու հերթական հուսահատ փորձերն են անում ախպերս...»,-ասում են նրանք։
Տեսանյութ