Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Այս թեմայով
- Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել
- Նիկոլն և իր կամակատարներն ամեն ինչ արել են, որ հնարավոր չլինի հաղթել. Կարեն Վրթանեսյան
- Թուրքերն ուզում են, որ հայերը մաքրեն իրենց զուգարանները, սպասարկեն իրենց սեռական կարիքներն ու բանվորություն անեն Թուրքիա-Ադրբեջան երկաթուղու վրա. Թևանյան
- Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Politik.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:
Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: