Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)
Հասարակություն

Եթե Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն այդ հատվածում. ՊՆ News.am

Այնտեղ մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատում, որպեսզի հստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։

«Այդ սահմանազատված սահմաններին էլ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի դիրքերն ու հենակետերը։ Որպեսզի հետագայում թյուրիմացություն կամ սադրանք տեղի չունենա, նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ, ինչպես նաեւ հատուկ սարքերի կիրառմամբ GPS նավիգատորների կիրառմամբ ընթացքն իրականացվում է»,- նշեց նա։

Ալթունյանի խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, շուտով կավարտվի եւ սահմանազատումը վերջնական տեսքի կբերվի։

Հարցին՝ արդյոք Սոթքի՝ ադրբեջանական կողմի վերհսկողության տակ անցնելու վտանգ կա՞, Ալթունյանը պատասխանեց. «Եթե նայում ենք քարտեզին, ապա եթե Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ կգտնվեն Քարվաճառի այդ հատվածում»։

Մամուլում շրջանառվող այն լուրը, թե ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները Սոթքի հանքավայրի աշխատակիցներին ժամանակ են տվել՝ հանքը լքելու համար, Ալթունյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ճշտել ենք, մեզ ասել են՝ նման բան չկա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ ուղղակի իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Մեր տեղեկություններով՝ որեւէ կոնֆլիկտ չի եղել։ Գործընթացն իրականացվում է կոռեկտ պայմաններում»։

Միաժամանակ, Գևորգ Ալթունյանը հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զինված ուժերը կոտրել են Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստան տարածք. «Իրենք եկել են, մերոնք դարպասները բացել են, իրանց զինվորականները եկել են ռուսների հետ ու սկսել են սահմանազատման աշխատանքները»։ Նրա խոսքով՝ այդ դարպասները ժամանակավոր են դրվել, որպեսզի մեքենաները չերթևեկեն, մինչև կլինի պաշտոնական սահմանազատում։

Հարցին, թե ինչու էր ավելի վաղ ՊՆ–ն հերքում այդ տեղեկությունը, Ալթունյանն ասաց, որ իրենք հերքել են ոչ թե ադրբեջանցիներին՝ Սոթքում գտնելու տեղեկությունը, այլ այն, որ «ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք»։

Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ընդհանրապես հերքել էր ադրբեջանցի զինվորների՝ Սոթքում գտնվելու լուրը։

«Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը»,– գրել էր «Արմենպրեսը»:

Նշենք, որ համայնքային ղեկավարությունը, ըստ էության նաև Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ու ղեկավարությունը, նախապես տեղյակ չեն եղել կատարվելիք սահմանազատման աշխատանքների մասին։

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը, համենայն դեպս, այն տպավորությունը չուներ, որ հանքավայրի տարածքում սահմանազատման խաղաղ աշխատանքներ են ընթանում։

«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,– ասել էր նա։