Վահրամ Բաղդասարյանին հրավիրել են ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
New.am-ի տեղեկություններով այս պահին Վահրամ Բաղդասարյանը գտնվում է ԱԱԾ-ում, դեռ հայտնի չէ, թե ինչի համար է նա հրավիրվել ԱԱԾ:
Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը մասնակցել է ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքին: