Հայաստանի հարավային սահմանի հատվածում թշնամին օգտագործում է ԱԹՍ-ներ. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` թշնամուն պատճառելով զգալի վնասներ և կորուստներ:
Թշնամին սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»: