Զոհված զինվորի հուղարկավորության օրը նրանց տունը թալանել են
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում:
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում երեկ հողին են հանձնել Արցախի Հանրապետության ն առաջնագծում հերոսաբար զոհված, ծնունդով գանձակեցի, սակայն ժամանկավորապես Երևանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) բնակվող, հրետանավոր 19-ամյա Նարեկ Սարգսյանին:
Այսօր հերոս զինվորի ընտանիքի անդամները, այցելելով 4-րդ գյուղի տուն, մնացել են ապշած: Հանցագործները, իմանալով, որ ընտանիքի անդամները գտնվում են Գավառում՝ իրենց վշտով տարված և տեղի է ունենում հերոս զինվորի հուղարկավորությունը, տանը ոչ ոք չկա, բացել են պատուհանն ու մտել բնակարան և այնտեղից կատարել գողություն:
Տան սենյակները ամբողջովին տակնուվրա են արել՝ պահարաններից մինչև անկողին: Թափթփուկը կամ թափթփուկները անգամ կոտրել են Նարեկի փոքրիկ կասսան, որի մեջ ծնողները ամիսը մի քանի կոպեկ էին կուտակում այն նպատակով , որ հերոս տղեն բանակից վերադառնար ու մի փոքր խնջույք կազմակերպեն:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել են արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարում թուրք–ադրբեջանական ահաբեկիչների դեմ հերոսաբար պայքարած ու իր կյանքը հայրենիքի համար զոհաբերած 19-ամյա Նարեկ Սագսյանն է