Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ-ն հայցում է զինծառայողի հարազատների ներողամտությունը
Հարգելի հայրենակիցներ
Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել:
Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 28 զոհված զինծառայողի անունները, որոնց շարքում է եղել նաեւ Հարութ Սաղաթելի Գեւորգյանի անունը։